ԿարևորՀասարակություն

Ճապոնացի շեփորահարը կատարել է Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը

Հուլիսի 24-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Յոկոհամա քաղաքում կայացել է ճապոնացի շեփորահար Միցուկունի Ցուջիմոտոյի համերգը, որի ընթացքում, ի թիվս այլ կատարումների, հնչել է նաև հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է դահլիճի կողմից, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։ 

Համերգից հետո կազմակերպված ընդունելությանը ներկայացվել են  հայկական գինիներ և կոնյակ: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը, ով շնորհակալություն է հայտնել Ցուջիմոտոյին համերգի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ համերգն անցկացվել է Ալեքսանդր Հարությունյանի մահվան 10-ամյակի և Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում:

Նշելով, որ 2 շաբաթ առաջ Տոկիոյում 3 համերգ անցկացվեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ՝ ՀՀ դեսպանը գոհունակություն է հայտնել, որ ճապոնացի երաժիշտները խորապես զգում են հայ երաժշտությունը: Արեգ Հովհաննիսյանը նաև կարևորել է վերոնշյալ միջոցառումների միջոցով հայ և ճապոնացի ժողովուրդների միջև մշակութային կապերի շարունակական ամրապնդումը: 

Կարդացեք նաև

Back to top button