
Թբիլիսին կշարունակի «հավասարակշռված քաղաքականությունը Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար», «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն։ Նա նշել է, որ Աբաշիձե-Կարասին բանակցությունների ֆորմատն արդեն դրական արդյունքներ է տվել և այս դինամիկան պետք է պահպանել:
Ըստ Փանջիկիձեի՝ կողմերը առաջընթաց են գրանցել առևտրատնտեսական և հումանիտար ոլորտների զարգացման և վերականգնման գործընթացում:




