ԿարևորՀասարակություն

Ֆրանսիական Կլերմոն-Ֆերան քաղաքի հրապարակներից մեկը կկրի Հայաստանի անունը

Հուլիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում մասնակցել է Հայաստանի անունը կրող և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հրապարակի անվանակոչման հանդիսավոր արարողությանը։

Իր խոսքում դեսպանը երախտագիտություն է հայտնել Կլերմոն-Ֆերանի քաղաքային խորհրդին՝ ի դեմս քաղաքապետ Օլիվիե Բիանկիի, հրապարակի անվանակոչման կարևոր որոշման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ «Rencontres et culture arméniennes» կազմակերպությանը և նրա նախագահ Կլոդին Խաչատուրյանին՝ Ֆրանսիայի և Հայաստանի ու Արցախի միջև մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Հրապարակի բացմանը և ելույթներին հաջորդել է հրապարակի հարևանությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի առջև ծաղկեպսակների զետեղման արարողությունը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Լիոնում Հայաստանի հյուպատոս Լևոն Դավթյանը։

Back to top button