ԿարևորՀասարակություն

ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պարզաբանումը

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ: 

Դեսպանությունից պարզաբանում են՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասված է դեսպանության պարզաբանման մեջ:

Back to top button