
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենէին Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինին հետ հանդիպման յայտարարած է, որ Իրան չի հանդուրժեր Հայաստանի հետ սահմանի փակումը:
Թեհրանի մէջ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութին Թուրքիոյ նախագահ Թայիփ Էրտողանին հետ հանդիպման խօսածն է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման մասին:
Սուրիական հակամարտութիւնը ռազմական լուծում չունի: Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա հաւատարիմ կը մնան Սուրիոյ տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան: Ղեկավարները որոշած են յաջորդ եռակողմ գագաթաժողովը գումարել Ռուսաստանի մէջ:





