ԿարևորՀասարակություն

Վերանորոգվել է Խնձորեսկի դպրոցի հանդիսասրահը

Արմատներով Խնձորեսկցի, Ամերիկաբնակ Աննա Աստվածատուրյանի ֆինանսական օժանդակաությամբ, «Փարոս հիմնադրամ»-ը իրականացրել է Խնձորեսկ բնակավայրի դպրոցի հանդիսասրահի վերանորոգում: Սա բարերար ընտանիքի երկրորդ նախաձեռնությունն է դպրոցում: Դպրոցի սանհանգույցների նորոգման աշխատանքներից հետո, այժմ դահլիճն է նորոգվել:

Աննա Աստտվածատուրյանը ևս ներկա է գտնվել վերանորոգված դահլիճի բացմանը: Միջոցառման մասնակիցները կարևորել են նախաձեռնությունը՝ նշելով, որ լավագույն պայմաններում կկրթվեն ապագա զինվորները, շինարարները, գիտնականները, գյուղատնտեսները։

Back to top button