
Զարգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Փարիզում Ֆրանսիայի կառավարության վարած հարկային քաղաքականության դեմ: ժողովրդական երթը, որը կազմակերպել են Ձախ ճակատն ու ֆրանսիական կոմկուսը, անցնելով մայրաքաղաքի փողոցներով, ավարտվել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության շենքի մոտ:
Բողոքի դուրս եկածների հիմնական պահանջը կառավարությունից և նախագահ Ֆրանսուա Օլանդից հարկային անտանելի ծանր բեռը թեթևացնելն է և հաջորդ տարի նախատեսված ավելացված արժեքի հարկի դրույքաչափերն ավելացնելուց հրաժարվելն է: «Գլխավոր թշնամին ոչ միգրանտերն են, ոչ չինովնիկները, ոչ էլ ապստամբող աշխատավորները: Մենք չենք սխալվել մեր ցասումն ուղղորդելու հարցում: Մեր թշնամի մեկն է` ֆրանսիական և համաշխարհային կապիտալը, որն անվերջ օգտվում է իր հնարավորություններից և վնասում է մեզ»,- հայտարարել է Ձախ ճակատի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը վերջին նախագահական ընտրություններում զբաղեցրել էր չորրորդ տեղը:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ երթին մասնակցել է 100 հազար մարդ




