ԿարևորՄիջազգային

Մահացել է Դոնալդ Թրամփի առաջին կինը

Իվանա Թրամփը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը և նրա երեք երեխաների մայրը, մահացել է 73 տարեկան հասակում, հայտնում է BBC-ն։

«Նա հիանալի, գեղեցիկ և զարմանալի կին էր, ով հիանալի և ոգեշնչող կյանք էր վարում»,-գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:

Տիկին Թրամփը, ով ծնվել է Չեխիայում, ամուսնացել է Թրամփի հետ 1977 թվականին։ Նրանք ամուսնալուծվել են 15 տարի անց՝ 1992 թվականին։

Նրանք ունեն համատեղ երեք երեխա՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան և Էրիկ Թրամփը:

Զույգը 1980-ականներին և 1990-ականներին Նյու Յորքի նշանավոր հասարակական գործիչներից էին, և նրանց բաժանությունը հետաքրքրույուն էր առաջացրել հասարակության լայն շրջանակներում:

Նրանց բաժանումից հետո տիկին Թրամփը շարունակել է թողարկել գեղեցկության ապրանքների, հագուստի և զարդերի իր շարքերը:

Նա նաև նկարագրել է Թրամփի երեք երեխաների դաստիարակությունը իր 2017 թվականի «Մեծացնել Թրամփին» հուշերում:

Կարդացեք նաև
Close
Back to top button