
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 244 կողմ և 179 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, կոնգրեսականեր Քրիս Պապասի և Գաս Բիլիրակիսի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով սահմանափակվում է ամերիկյան F-16 կործանիչների կամ արդիականացման սարքավորումների վաճառքը կամ փոխանցումը Թուրքիային՝ հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«Ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքը Թուրքիային չի ստիպի Էրդողանին հանկարծակի վերածվել լավ դաշնակցի։ Ավելի հավանական է, որ այդ զենքերը կհանգեցնեն հետագա մահվան և ավերածությունների տարածաշրջանում»,-օրինագծի քննարկման ժամանակ ասել է Ֆրենկ Փալոնի:
«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները թույլ է տվել Էրդողանին թելադրել իր պայմանները և թաքնվել իր՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի հետևում»,-ասել է Փալոնը՝ հավելելով, որ այս փոփոխությունը կօգնի նրա «վտանգավոր ավտորիտար ձեռքց» խլել լծակները:
Կոնգրեսի Թուրքիայի հանձնախմբի նախկին համանախագահ Փիթ Սեշնսի՝ Էրդողանին «վստահելի դաշնակից» լինելու մասին փաստարկները տապալվել են:
Ընդունված փոփոխությունը վերաբերում է 2023 թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքին:




