ԿարևորՀասարակություն

ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։

Որոշումը կընդունվի այսօրվա կայանալիք նիստում։

Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

Նշվում է, որ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար:

Back to top button