Միջազգային
Մոլդովան եւ Վրաստանը Ասոցացումը կստորագրեն 2014- ին
ԵՄ- ն նախատեսում է, որ Վրաստանի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի 2014 թվականին, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը (համաձայնագրի նախաստորագրումը տեղի է ունեցել այսօր Վիլնյուսում. խմբ)։
«Վրաստանի եւ Մոլդովայի համար սա Եվրոպայի հետ մերձեցման քայլ է։ Դա կբերի շատ առավելություններ երկու կողմերին։ Այս փաստաթղթերի ստորագրումը հավակնոտ գործընթացի հաջորդ քայլն է։ Դա կարել է անել, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի»,- ասել է Ռոմպեյը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն էլ, ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի, հույս է հայտնել, որ այդ փաստաթղթերը կստորագրվեն 2014 թվականին։ Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացումը «կբացի նոր էջ մեր հարաբերություններում»։