
2022 թ. հունվարի 1-ից աշխատանքային միգրանտների մատնահետքերի գրանցման, լուսանկարման ընթացակարգերը, ինչպես նաև բուժզննումը պարտադիր են դարձել Ռուսաստան մտնելու պահից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում։ Աշխատանքային միգրանտներ են համարվում այն անձինք, որոնք, լրացնելով միգրացիոն քարտը, որպես այցի նպատակ նշում են «աշխատանքը»: Օրենսդրական խստացումները դժվարություններ են ստեղծել ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների համար։
Միգրացիոն կանոնների խստացման պայմաններում Ռուսաստանում աշխատելը ավելի դժվար է լինելու։ Հատկապես այն դեպքերում, երբ միգրանտներն անտեղյակ են փոփոխություններին։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է ամենատարածվածը աշխատանքային պայմանագրերին առնչվող խնդիրներն են։ Օրինակ՝ գործատուները միգրատներին փորձում են համոզել, որ պատժամիջոցներով պայմանավորված լուծարեն աշխատանքային պայմանագիրը։ Վստահեցնում են, որ պայմանագրով ամրագրված աշխատավարձը կպահպանվի։ Սակայն իրականությունը այլ պատկեր է արձանագրում։
«Եթե մեր հայրենակիցները համաձայնվում են աշխատել առանց պայմանագրի, նրանք չեն ունենում օրինական փաստաթուղթ, որի հիմքով կարող են երկարացնել ՌԴ-ում իրենց գտնվելը։
«Թոնգ Ջահոնի» կազմակերպությունը իրավական խորհրդատվություն է տրամադրում միգրանտներին։ Նախագահ Վալենտինա Չուպիկի խոսքով՝ ասել, որ միգրանտներն ընդհանրապես տեղեկացված չեն միգրացիոն նոր կարգավորումների մասին, ճիշտ չէ: Պարզապես շատերը մատների արանքով են նայում փոփոխություններին: Կառույցի նախագահն արձանագրում է՝ իրենց օգնությանը հիմնականում դիմում են, երբ գործատուն մեկ տարուց ավելի աշխատավարձ չի վճարել։
«Որևէ դեպքում իրենց կամքով չպետք է դուրս աշխատանքից։ Եթե գործատուն սպառնում, որ կազատի դուք համաձայնվեք,քանի որ ՌԴ-ում մարդուն գործից ազատելը բավականին երկար պրոցես է։
Տաթևիկ Բեժանյանն ասում է, երբ գործատուն չի վճարում աշխատավարձը մեկ կամ երկու ամիս, անմիջապես պետք է գործընթաց սկսել։ Հակառակ դեպքում գումարը գործատուից ստանալն ավելի դժվար է դառնում։ Առավել դժվարանում է այն դեպքերում, երբ աշխատողն իր կամքով է չեղարկում աշխատանքային պայմանագիրը՝ վստահելով գործատուին։ Մեկ խստացում ևս։ Միգրանտները, որոնք առանց մշտական գրանցման ունեն կեցության իրավունք, պարտավոր են մուտքի պահից 30 օրում անցնել բուժզննում 9 հիվանդությամբ, հանձնել մատնահետք, սքանավորել համապատասխան հավելվածը։

«Եթե անձը մուտքի պահից սկսած ունենա հաշվառման կանգնի,բայց 30- օրյա ժամկետում չանցնի բուժզննում և տեղեկանքը չներկայացնի տարածքային միգրացիոն ծառայություն մատնահետք չհանձնի նրա միգրացիոն ծառայությունը կչեղարկվի։ Ինչը նշանակում է ,որ միգրանտը շատ արագ կդառնա անօրինական ու արագ կվաստակի մուտքի արգելք՝ այս դեպքում հինգ տարուց սկսած։
Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ հաճախ մեր այն հայրենակիցները, որոնք ընտանիքի անդամների հետ են ՌԴ-ում, երեխաներին չեն հաշվառում միգրացիոն կենտրոններում,մտածելով, որ եթե իրենց հետ են, ուրեմն արդեն հաշվառված են։ Մինչդեռ երեխաներին չհաշվառելը նրանց խնամատար ընտանիքներին հանձնելու հիմք է։
«Եթե ընտանիքով եք գտնվում ՌԴ-ում ,ձեր երեխաները ևս միգրանտներ են։ Ու եթե դուք հաշվառման եք կանգնում,ապա իրենք պետք էնույնպես կանգնեն։ Նույնիսկ եթե նորածին են։ Զրո տարեկանից սկսած նրանք պետք բուժզննում անցնեն։ Իսկ 13 տարեկանից սկսած նարկոլոգի խորհրդատվություն»։
Մասնագետները համոզված են, որ միգրացիոն կարգավորումներին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը կհանգեցնի մուտքի արգելք ունեցողների թվի ավելացմանը:




