ԿարևորՏնտեսական

Էկոլոգիապես մաքուր ու արդյունավետ․ առաջիկայում շուկայում գուցե տեղական արտադրության պարարտանյութ հայտնվի

Ի՞նչ անել, երբ սառնարանում օրեր շարունակ մնացած մուրաբայի հյութ կա, սեղանին դրված, կտրտած ու գույնը փոխած միրգ և բանջարեղեն։ Լավագույն դեպքում գյուղական բնակավայրերում այն տալիս են ընտանի կենդանիներին կամ թռչուններին, քաղաքային բնակավայրերում այն նետում են աղբամանը։ Մինչդեռ հայ գիտնականների մի խումբ այս ամենից կենսահումուս է ստանում և այնպիսի կենսահումուս, որը, ինչպես իրենք են  փաստում, բարձրացնում է ոչ միայն հողի բերքատվությունը, այլ նաև  բույսերի դիմադրողականությունը։   

«Սիս»․ այսպես է կոչվում հայկական արտադրության օրգանական կենսահումուսը, որը ստեղծվում է են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ում։  Մարգարիտ Պետրոսյանը գիտական խմբի ղեկավարն է, աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենխսատեխնոլոգիայի ամբիոնում։

«Թափոնները նախապես հավաքում ենք, ընթացքում էլ ենք  հավաքում։ Հողային մանրէների լուծույթն ենք օգտագործում, որպեսզի թափոնների յուրացման գործընթացը տեղի ունենա»։

Կենսահումուսը պետք է «Սևան» կամ «Սիս» անվանվեր ։ Նախապատվությունը տրվել է «Սիս»-ին․ավելի  հայկական է, հնչեղ ու կարճ՝ ասում է  ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» -ի գիտաշխատող Տաթևիկ  Ջհանգիրյանը։ Կենսահումուսի փորձարկումներն արվում են գիտական կենտրոնի վեգետացիոն տնակում և դաշտային պայմաններում։ Գիտական խմբի անդամները վստահ են՝  իրենց առաջարկած կնեսատեխնոլոգիան մեծացնում է ոչ միայն հողի բերքատվությունը, այլ նաև  բույսերի դիմադրողականությունը։   

«Տնից բերել ենք տարբեր թափոնենր՝ մրգերի մնացորդներ, տանը՝ սառնալանում մնացած մուրաբա։ Խառնեցինք, ավելացրեցինք նաև թռնչաղբ, գոմաղբ, ունեինք նաև «Սիս» պատրաստուկ, որը խառնեիցնք ու ստացանք «Սիս»-ը»։

Կենսահումուսի  արդյունավետությունը փորձարկում են բնահողային երեք գոտիներում։ Գիտական կենտրոնում կարևորում են այլընտրանքային  պարարտանյութերի ստացումը։ Մարգարիտ Պոտրեեսյանն ընդգծում է ՝ իրենց առաջարկած մեթոդը արդիական է, էկոլոգիապես մաքուր սննդի ստացման համար իրենց առաջարկը լավագույնն է

«Կամաց-կամաց փորձենք բացառել պարատանյութերի՝ մեծ ծավալով օգտագործումը։ Այս կենսահումուսի կիրառման արդյունքում ոչ միայն գյուղացին, այլ նաև ֆերմերները կկարողանան մեր առաջարած կենսահումուսի մշակույթը յուրացնել ու օգտագործել»։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտնականների մի մասին հատկապես առավոտյան կարելի է հանդիպել ոչ թե աշխատասենյակում, այլ՝ վեգետատիվ տնակում։ Այստեղ նրանք ամեն օր զրույցի են  են»  իրենց  ձեռքերով աճեցրած ու իրենց  ստեղծած օրգանական պարարտանյութով հարստացված հողում աճող բանջարեղենին, խոսում են, զրուցում։

Ալբերտ Մարկոսյան գիտաշխատող․ «Բացի այն, որ էկոլոգիապես մաքուր սննդամթերք է արտադրվում, բացի այն, որ պարարտանյութ է, նպաստում է նաև հողում հումուսի և օրգանական նյութերի հավասարակշռության վերականգնմանն ու պահպանմանը։ Սա լուրջ խնդիր է, քանի որ ամբողջ աշխարհում հողերի դեգրադացիայի հիմնական պատճառը հենց օրգանական նյութերի կորստով է պայմանավորված»։

Սա գիտական արդյունք ու կիրառական նշանակություն ունեցող նախագծերից է։  Վերջնական հաջողության դեպքում այն կներդրվի տնտեսության մեջ՝ դառնալով գիտություն-տնտեսություն կապի  օրինակ։ Եթե ամեն ինչ նախատեսված ծրագրով ընթանա, ապա առաջիկայում հայ գյուղացին ինքն իր ձեռքով պատրաստած  օրգանական պարարտանյութ կունենա։

Կարդացեք նաև

Back to top button