
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրել է 2012թ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների հիմնական արդյունքները: Հարցման է ենթարկվել 5184 տնային տնտեսություն։ Ծառայության տվյալներով՝ 2012թ-ին աղքատության մակարդակի աճի նվազում է գրանցվել: 2011թ մեր երկում աղքատության մակարդակը կազմել էր 35,0 տոկոս, իսկ 2012թ 32,4 տոկոս։ Չնայած աղքատության մակարդակը փոքր-ինչ նվազել է, սակայն, նույն հետազոտության տվյալներով մեր երկրում աշխատանք ունեցողների երկու տոկոսը համարվել է ծայրահեղ աղքատ։ «Հայաստանում երեխայի առկայությունը ավելացնում է աղքատության մակարդակը»,- հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովանը։
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրեց 2012թ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների հիմնական արդյունքները։ 2012թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32,4 տոկոս: Հիշեցնեմ` 2011-ին այն 35 տոկոս էր: Ծայրահեղ աղքատությունը կազմել է 2,8 տոկոս։
Համեմատության համար նշենք, որ 2010թ աղքատության մակարդկաը Հայաստանւմ 35,8 տոկոս էր, 2008-ին՝ 27,6 տոկոս: 2012-ին բնակչության մոտ ամեն երրորդը՝ 32,4 տոկոս աղքատ էր, 13,5 տոկոսը՝ շատ աղքատ են եղել, 2,8 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ: 2012թ 2008-ի համեմատ 8 անգամ Հայաստանում ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը, շատ աղքատների մակարդակը՝ 7,1 տոկոսով: «2012թ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար մարդ, շատ աղքատների թվաքանակը՝ 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների մակարդակը՝ մոտ 84 հազար մարդ»,- ասում է ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան։
Հանրապետության ամենաաղքատ մարզն արդեն որերորդ տարին է շարունակում է մնալ Շիրակի մարզը: Այստեղ աղքատության գծից ցածր է բնակչության 46,0 տոկոսը: Հայաստանում երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսությունները ունեն աղքատության ավելի բարձր մակարդակ՝ 41,6 տոկոս: Տնային տնտեսություններում մեծահասկաների առկայությունը ավելացնում է աղքատության մակարդակը: Այն աճել է նաև կենսաթոշակառուների շրջանում: Ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակ գրանցվել է գյուղաբնակ կենսաթոշակառուների մոտ: Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։
Հետազոտությունները պարզել են մի զարմանալի ու միաժանակ ցավալի երևույթ, մեր երկրում ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլ նաև նրանք, ովքեր աշխատանք ունեն: Պատկերը նույնն էր ինչպես 2011-ին, այնպես էլ՝ 2012-ին։
ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը նկատում է, որ Հայաստանում նվազել է աշատանքային ռեսուրս կոչվածը, ավելի պարզ՝ 15-70 տարեկան բնակչության թիվն է նվազել։ Աշխատաշուկան բնութագրվել է երկարատև գործազրկությամբ, գործազուրկների 53 տոկոսի աշխատանք փնտրելու տևողությունը կազմել է 1 տարի: Գործազուրկների շարքում գերակշռել են 20-29 տարեկանները՝ 36 տոկոս։ Ծայրահեղ աղքատ են գնահատվել զբաղվածների երկու տոկոսը, գործազրուկների հինգ տոկոսը, աղքատ են գնահատվել զբաղվածների 26 տոկոսը, գործազուրկների՝ 40 տոկոսը։ «Զբաղվածության մակարդակի փոքր-ինչ աճ, գործազրկության մակարդակը փոքր-ինչ նվազում, թեև փոքրիկ քայլերով, բայց դրական տեղաշարժ կա այդ իմաստով»,- իրավիճակը գնահատում է ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը։
Ժողովրդագրական խնդիրների մասին. 2012 թ տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնկաչության մասնաբաժինը կազմել է 63,5 տոկոս, գյուղականինը՝ 36,5 տոկոս: 2013 թ տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության 48,0 տոկոսը կազմել է արական, իսկ 52 տոկոսը իգական սեռի բնակչությունբը: Բնակաչության միջին տարիքը տարեսկզբի դրությամբ կազմել է 36,2 տարի, արական սեռի համար ՝ 34,5 , իսկ իգականի համար՝ 37,8 տարին: 2012-ին՝ նախորդի համեմատ, գրանցվել է մահվան դեպքերի նվազում՝ 1,3 տոկոսով։
Ըստ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի՝ 2013 թվականի հունվարի 1- ի դրությամբ Հայաստանում մշտապես բնակվում է երեք միլիոն 26 հազար 900 մարզ, որոնց 63,3 տոկոսը քաղաքային, իսկ 36,7 տոկոսը՝ գյուղական բնակավայերում։
2009 թ մեկնած և 2012թ դրությամբ դեռևս չվերադարձած 15 և ավելի բարձր տարիքի անդամների 64,6 տոկոսը գտնվել են ՌԴ-ում, 16,4 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում կամ օտարերկրյա այլ քաղաքներում։ Հավելեմ նաև, որ Հայաստանին 69,4 մլրդ դրամ է անհրաժեշտ, որպեսզի աղքատությունը հաղթահարի, 2,0 մլրդ դրամ էլ անհրաժեշտ է՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար։




