
Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունները որևէ կապ չունեն սիրիական կարգավորման հարցով Ժնևում սպասվող բանակցությունների ամսաթվի վերաբերյալ ՄԱԿ-ում արված հայտարարության հետ, տեղեկացրել է լրագրողներին համաշխարհային այդ կառույցի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Երկու հանդիպումներն էլ ժնևում են, սակայն բանակցությունները բոլորովին կապ չունեն իրար հետ», — ասել է Նեսիրկին` պատասխանելով լրագրողների հարցին, թե պատահականությո՞ւն է արդյոք «վեցյակի» պայմանավորվածությունների և «ժնև -2»-ի ամսաթվի հայտարարման համընկնումը:
Հիշեցնենք, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների վեցյակը կիրակի ժնևում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերել, որոնց համաձայն Իրանը պետք է կրճատի իր միջուկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները և միջազգային փորձագետներին հնարավորություն տա իրանական միջուկային օբյեկտներում ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել: Կթուլացվեն նաև այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները:
Իսկ երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտնել էր, որ սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով Ժնևում խորհրդաժողով կհրավիրվի 2014 թվականի հունվարի 22-ին, որին ենթադրվում է առաջին անգամ կմասնակցեն Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես նաև հակամարտությամբ հետաքրքրված այնպիսի երկրներ, ինչպիսիք Սաուդյան Արաբիան և Իրանն են:




