ԿարևորՀասարակություն

Արդեն ընտրության ժամանակն է. ինչպե՞ս եւ ի՞նչ կենսաթոշակային ֆոնդ ընտրել

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

 ՀՀ կենտրոնական բանկն արդեն հայտարարել է կենսաթսշակային ակտիվների կառավարիչների մեկի լիցենզիայի տրամադրման մասին: Նախատեսվում է , որ պետք է լինեն երկու մրցակից ակտիվի կառավարիչներ և հասարակությունը ընտրելով նրանցից մեկին, պետք է սկսի կուտակել իր կենսաթոշակային միջոցներնը: Ինչպե՞ս պետք է ընտրել, ի՞նչ է ակտիվի կառավարիչը և ի՞նչ է կենսաթոշակային ֆոնդը. հանրությանն անհանգստացբնող այս հարցերի պատասխանը «Ռադիոլուրն» ստացել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանից: 

«Կենսաթոշակային համակարգի  իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանի խոսքով՝ պարտադիր կենսաթոշակային  համակարգի մասնակիցները պետք է արդեն սկսեն ընտրել իրենց կուտակային հաշիվների համար ակտիվի կառվարիչ և կենսաթոշակային ֆոնդ: Կենտրոնական բանկն արդեն ընտրել է այն ընկերությունները, որոնք պետք է մուտք գործեն հայաստանյան շուկա և զբաղվեն այստեղ կուտակվող կենսաթոշակային միջոցների կառավարմամբ:  Ընտրված ընկերություններից մեկը՝ «Ամունդի» ընկերությունն արդեն ստացել է նաև լիցենզիան, մյուս ընկերության լիցենզիայի տրամադրման գործընթացը մոտ օրերս նույնպես կավարտվի:

Ակտիվների կառավարիչները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ընտրված և լիցենզավորված եվրոպական առաջատար  կառավարիչներ են, որոնք ունեն համապատասխան փորձ և բարձր հեղինակություն և կառավարում ենք բազմամիլիարդ դոլարների ակտիվներ ամբողջ աշխարհում, բացատրեց Կ. Սարգսյանը: Առայժմ ընտրություն կատարելիս քաղաքացիները կարող են կողմնորոշվել այդ ընկերությունների մասին ինֆորմացիան ուսումնասիրելով, ինչը հասանելի է  ՀՀ ԿԲ և ընկերությունների կայքերի միջոցով:

Բայց դրանք, իհարկե, որպես մրցակիցներ, բավականին  համարժեք տվյալներ են ներկայացնում, և երկուսն էլ հզոր կառավարիչներ են: Ավելի ռեալ ընտրություն, բնականաբար, քաղաքացիները կկատրեն, երբ նրանք սկսեն աշխատել մեր շուկայում և հանրությանը կներկայացնեն իրենց գործունեության ուղղություններն ու ներդրումային քաղաքականության գործիքները:

Կառավարիչ ընտրելու համար, Կ. Սարգսյանի խոսքով, քաղաքացիները կարող են այցելել հաշվի օպերատոր հանդիսացող բանկեր, որոնք են «Արդշինինվեստբանկը», «Արցախբանկը», «ՎՏԲ –Հայաստան» բանկը, «Էյչ-ԷՍ-ԲԻ-ՍԻ  Հայաստան» բանկը կամ  «Հայփոստի» գրասենյակներ` անձնագրով և հանրային համարանիշիով (սոցքարտ): Կարող են նաև առցանաց եղանակով `www.epension.am կայքի «Իմ Հաշիվը» համակարգի միջոցով և ակտիվի կառավարիչ և ֆոնդ` նույնականացման քարտի և քարտ կարդացող սարքի օգնությամբ,  ինչպես նաև տարվա մեջ մեկ անգամ կարող են անվճար փոխել իրենց ընտրությունը:

Ակտիվի կառավարչի ընտրությունից հետո անհրաժեշտ է  ընտրել նաև կենսաթշակային ֆոնդ: Ամեն կառավարիչ առաջարկում է  երեք տեսակի ֆոնդ,  առաջինը կայուն  եկամտային, որը ենթադրում է 100 տոկոս ակտիվների ներդրում միայն պարտատոմսերում և ռիսկայնության տեսակետից սա ամենաապահովն է, երկրորդ տեսակը կոչվում է  պահպանողական ֆոնդ` 25 տոկոս  բաժնետոմսերում, 75 տոկոս պարտատոմսերում ներդրում, ինչը նշանակում է  եկամտաբերությունը աճում է  25 տոկոսով, բայց որոշ չափով ավելանում է ռիսկը, և երրորդ ֆոնդը կոչվում է հավասարակշռված, այսինքն՝ 50 տոկոս բաժնետոմսեր և 50 տոկոս պարտատոմսեր, սա ամենաեկամտաբերն է, և բնականաբար, ամենառիսկայինը:

Իհարկե՝ Կ. Սարգսյանն աում է, որ քաղաքացու կողմնից կուտակվող գումարները ապահովության տեսակետից երաշխավորված են պետության կողմից, իսկ շեշտվող ռիսկերը վերաբերում են գումարի աճի արագությանն ու եկամտաբերությանը, ուստի, նրա խոսրով, ընտրությունը խիստ սուբյեկտիվ և անհատական բնույթ ունի և քաղաքացիների գումարները որևէ դեպքում չեն կարող ամբողջությամբ ռիսկի ենթերկվել:

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ տարքում, երբ նոր է մարդը սկսում կուտակել և դեռ չունի մեծ գումարներ, հանգիստ կարող է  ընտրել ամենառիսկային և բարձր տոկոսներով ֆոնդը, որը արագ աճ կապահովի միջոցների համար, միջին տարիքում, երբ արդեն կան որոշակի կուտակումներ` սովորաբար մարդիկ տեղափոխվում են պահպանողական վարքագծի դաշտ, ուստիև կենսաթոշակային ոլորտում ևս նրանք փոխադրվում են պահպանողական ֆոնդերի: Իսկ կեսնաթոշակին մոտ տարիքում, մարդիկ առավել նպատակահարմար են գտնում, արդեն կուտակված լուրջ միջոցները ընդհանրապես հեռու պահել ռիսկից և անցնում են կայուն եկամտաբերության ֆոնդի, քանի որ որևէ խնդրի, ռիսկի դեպքում արդեն ժամանակը քիչ է հանրավոր վնասը վերականգնելու համար: Այսպիսն է համաշխարհային փորձը և դա է հուշում, ընդհանրապես, մարդու վարքագիծը ցանկացած ոլորտում:

Եթե քաղաքացին որևէ պատճառով ընդհանրապես չընտրի ակտիվի կառավարիչ, ապա նրա փոխարեն դա կանի համակարգը պատահական ընտրանքի մեթոդով, բացատրում է  Կ.Սարգսյանը:: Պատահականորեն կընտրվի միայն ակտիվի կառավարիչը, իսկ կենսաթոշակային ֆոնդը  այլ է, այստեղ հստակ է. ընտրություն չկատարծ անձի համար այն  կարող է լինել միայն 100 տոկոսով պարտատոմսերում ներդրվող կայուն եկամտաբերությամբ ֆոնդը: Այդպես  ընտրություն չկատարած քաղաքացին չի հայտնվի ռիսկի դաշտում իր կամքից անկախ, նա կունենա կայուն, բայց հնարավոր ամենացածր եկամտաբերությամբ ֆոնդը:

Back to top button