
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Չարենցի անվան գրականության և արվեստի հիմնանորոգված թանգարանի առաջին այցելուներից էր այսօր ՀՀ նախագահը, ով առիթ է ունեցել նաև ծանոթանալու թանգարնաի նոր ցուցադրությանը։ Այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այսօր Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց գերմանացի արվեստաբան Ֆոլքմար Գանցհոլմին «Քրիստոնեա արևելյան գորգը» աշխատության համար։
2011-12 թվականների ընթացքում հիմնանորոգվեցին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու վերջինի մասնաճյուղ հանդիսացող Գորիսի Ակսել Բակունցի անվան տուն- թանգարանը։ Այնուհետև մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվեցին Երեւանի մայր թանգարանի, Գորիսի մասնաճյուղի, ինչպես նաև Գրականության և արվեստի թանգարանի կազմում բաժնի կարգավիճակ ունեցող «Միջին արևելքի թանգարանի» հիմնական ցուցադրությունների կազմակերպման աշխատանքները։ «Գոյության 90 տարիների ընթացքում թանգարանին և նրա մասնաճյուղերին երբեք նման ուշադրութուն չէր ցոցաբերվել»,- նկատում է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ կարևորելով մասնավորապես Գորիսի Բակունցի անվան թանգարանի հիմնանորոգումը։
2013 թվականի ընթացքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից ԳԱԹ-մասնաճյուղերից 2-ը՝ Դսեղի Հ. Թումանյանի և Գորիսի թանգարաններն ապահովվել են ջեռուցման համակարգերով, համակարգերի լիարժեք շահագործումն ապահովելու նպատակով իականացվել են հարակից այլ աշխատանքներ: Կատարված աշխատանքների որակն ու ծավալը վստահություն է ներշնչում տնօրենին ասելու, որ մոտ ապագայում այցելուների թվով գրականության և արվեստի թանգարանը հավասարվի հայաստանյան առաջատար թանգարաններին, ինչին կնպաստի հատկապես թանգարանի 5 սրահներում կազմակերպված նոր ցուցադրությունը։
Ցուցադրության առաջին այցելուներից էր երկրի նախագահը, ով այսօր առիթ ուներ նաև անձամբ տեսնելու թանգարնաի հիմնանորոգման աշխատանքների արդյունքը: ՍերԺ սարգսյանն այսօր նաև Մովսես Խորենացի մեդալով պարգևատրեց գերմանացի գիտնական Ֆոլքմար Գանցհոլմին «Քրիստոնյա արևելյան գորգը» աշխատության համար։




