ԿարևորՀասարակություն

Տեղի համայնքապետը շնորհակալական նամակ է ստացել Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարից

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը համայնքապետարանում հյուրընկալել է Տեղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությանը։

Հանդիպման ժամանակ հյուրերը բարձր են գնահատել նրա դերը` սահմանապահների ծառայությանը օժանդակելու և մշտապես աջակցելու գործում և Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Բուրշտինի կողմից համայնքի ղեկավարին և «արագ արձագանքման» վաշտի հրամանատար կապիտան` Էլյազյանին հանձնել են շնորհակալական նամակներ` կարևորելով համայնքի և սահմանապահ զորքերի ամուր կապի դերը։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը բարձր է գնահատել ռուսական սահմանապահների դերը մեր բնակիչների անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովման գործում և պատրաստակամություն հայտնեց մշտապես բարձր պատասխանատվությամբ համագործակցելու։

Կարդացեք նաև

Back to top button