ԿարևորՀասարակություն

Հայկական գինիները՝ Լոնդոնի գինու տոնավաճառում

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որն անցկացվել է հունիսի 7-9-ը Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում։

Տաղավարում առաջին անգամ ներկայացված են եղել հայկական 13 տարբեր գինի արտադրողներ, որոնք ցուցադրել են տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ գինիներ:

Ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո Travellers Club-ում տեղի է ունեցել հերթական միջոցառումը, որն ուղեկցվել է հայկական էստրադային և ջազային կատարումներով։ Միջոցառմանը վերոնշյալ գինիներն ու դրանց արտադրողները ներկայացվել են հյուրերին, որոնց թվում եղել են լրագրողներ, գործարարներ, նշյալ ակումբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Travellers Club-ին՝ միջոցառումը հյուրընկալելու համար, իսկ գինի արտադրողներին՝ իրենց գինիներն այդքան գովելի կերպով ցուցադրելու համար։ Նա կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացնումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին:

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի հետ համատեղ, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից:

Կարդացեք նաև

Back to top button