ԿարևորԿյանքին ասել այո՛

Տղերքի անունները հերթով կարդում էի ու ամեն անվան հետ սարսափելի ծանր զգացողություն ունենում․ Գոռ Հովհաննիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Գեղանկարչությունից մինչև մարտեր առանց կանոնների.մինչ բանակային կյանքը Գոռ Հովհաննիսյանն իր ուժերը փորձել էր ամենատարբեր ոլորտներում։ Զորակոչվել է 2020-ի օգոստոսի 13-ին, պատերազմի օրերին Ջրականում էր, որտեղ էլ  ոտքի ծանր բեկորային վիրավորում  է ստացել։ «Ջրականում վիճակը ծանր էր, երկար ժամանակ սնունդ չէր հասնում, միայն նուռ էինք ուտում։ Այնքան թթու նուռ էինք կերել, որ ճնշման տատանումներ ունեինք»,-պատմում է Գոռը։  Ջրականի զինակից տղաների  հետ երկար շփվել չհասցրեց, բայց հոսպիտալում նրանց անունները զոհերի ցանկում կարդալիս սարսափելի մեծ ցավ էր ապրում։

Գոռը ծնվել է 2002 թվականի ապրիլի 29-ին  Արմավիր քաղաքում։ Զորակոչվելուց առաջ  հասցրել էր ավարտել  Արմավիրի  պետական բժշկական քոլեջն ու ընդունվել  «Հայբուսակ» համալսարան։ Ապագա ատամնաբույժը համալսարանում ուսումը շարուակում է արդեն զորացրվելուց հետո։ Զինվորի տանը նաև ոսկու մոդելավորում մասնագիտությունն է փորձում յուրացնել։

Back to top button