
Առնվազն 20 մարդ է զոհվել Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյունի հետեւանքով, վիրավորների թիվն ավելի շատ է։ Սկզբում հաղորդում էին յոթ զոհի մասին։ Քաղաքի շիական թաղամասում պայթյունների հնարավոր պատճառներից է համարվում կամ հրթիռային հարվածը, կամ պայթուցիկով բեռնված մեքենան։
Բի Բի Սի- ի Բեյրութի թղթակիցը հայտնում է, որ պայթյունի կազմակերպիչները նման կերպ ազդանշան են ուղարկել Իրանի եւ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը, որն իր զինյալներին ուղարկում է Սիրիա՝ կառավարական ուժերի շարքում ընդդիմության դեմ պայքարելու համար։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը ցանկանում են ընդդիմադիր խմբավորումներին կտրել լիբանանյան սահմանից, որտեղից համալրում են ստանում։




