ԿարևորՀասարակություն

Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից

Հունիսի 9-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

Կարդացեք նաև

Back to top button