
Հայազգի գեղասահորդ Թինա Կարապետյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«20 տարի կյանքս նվիրելով այն սպորտին, որը ես խորապես սիրում եմ, ուրախ եմ հայտարարել մրցակցային չմշկասահքից հեռանալու մասին: Ես միշտ ինձ այնքան գեղեցիկ և ազատ եմ զգացել սահելիս։ Դա իմ տունն է եղել, որտեղ ես անցկացրել եմ ամեն առավոտ այն պահից, ինչ հիշում եմ ինձ»,- Instagram-ի իր էջում գրել է է Թինան։
«Հասկացել եմ, որ չմշկասահքն ինձ այնքան հնարավորություններ և փորձառություն է տվել, որոնք այլ տեղ չէի կարող ստանալ: Ես հանդիպել եմ շատ զարմանալի մարզիկների, կապեր եմ հաստատել իմ մարզիչների հետ, ճանապարհորդել աշխարհով մեկ՝ անելով այն, ինչ սիրում եմ, ձեռք եմ բերել հիանալի երկրպագուների աջակցությունը, պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում և օլիմպիականի անունը կրելու իրավունք եմ վաստակել»,- ասված է Կարապետյանի գրառման մեջ։
Թինա Կարապետյանը 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացրել է Հայաստանը Սիմոն Պրոուլքս Սենեկալի հետ։
Ծավալուն գրառման մեջ Թինա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սիմոնին, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային, բոլոր ընկերներին, ընտանիքին և երկրպագուներին։




