
Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունման փուլը:
Այս մրցանակները շնորհվում են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետա-զոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն գրագիտության խթանման գործում։
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Գրագիտության փոխակերպում» խորագրով: Մրցանակի համար հայտերը հնարավոր է ներկայացնել միայն Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով։
Յուրա¬քանչյուր երկիր «Սեժոնգ թագավոր» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար` երեք հայտ:
Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցանակի պաշտոնական կայքէջից:
Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը մինչև 2022 թվականի հունիսի 6-ը պետք է ներկայացնել այստեղ:




