Հայաստանում մանկատներում և այլ հատուկ հաստատություններում գտնվող երեխաների մեծամասնությունն այնտեղ են հայտնվում տարբեր պատճառներով։
Խնամքի հաստատությունները պետք է քայլեր ձեռնարկեն` երեխաներին ինքնուրույն, չափահաս կյանքի համար նախապատրաստելու ուղղությամբ:
Իսկ իշխանությունները պարտավոր են սեփական ընտանեկան միջավայրից զրկված երեխաներին այլընտրանքային խնամքով ապահովել։
2021թ․-ի հունիսի 1-ին երեխաների իրավունքների պաշտպանության օրը սկիզբ դրվեց մի կրթամշակութային նախագծի, որի շահառուներն էին երեխաները և մասնավորապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:
Ի՞նչ խնդիր էր դրել իր առջև նախագիծը և ի՞նչ ճանապարհ անցավ այս մեկ տարվա ընթացքում:
Տաղավարում են նախագծի ղեկավար, հասարակական գործիչ, ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Պետրոսյանը, Գավառի մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանը, Գավառի մանկատան սան Մարիամ Ասոյանը, Գավառի մանկատան սան Մարիամ Ադամյանը։