
ԵՄ երկրները համաձայնել են վերացնել թեստավորման և պատվաստված քաղաքացիների համար կարանտինային պահանջները Միության կազմում գտնվող 27 երկրների տարածքում, հայտնում է euronews.com-ը:
Փոփոխություններից օգտվելու հնարավորություն կունենան նաև Covid-ից ապաքինված քաղաքացիները։
Ենթադրվում է, որ այս քայլը նոր թափ կհաղորդի զբոսաշրջության ոլորտին։
Փոփոխությունները վերաբերում են ԵՄ-ի կողմից լիազորված կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված բոլոր տեսակի պատվաստանյութերին:
Հունիսի 1-ից Իտալիան չեղարկում է զբոսաշրջիկների համար Covid-ի հետ կապված մուտքի բոլոր սահմանափակումները։
Ճանապարհորդները չեն ստուգվի պատվաստումների վկայականների, բացասական ՊՇՌ թեստերի և կորոնավիրուսային վարակից ապաքինման վկայականի համար։ Բացի այդ, հունիսի 15-ից դիմակներ կրելու ռեժիմը կչեղարկվի կինոթատրոններում, թատրոններում և մասնավոր միջոցառումներում։
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կվերացնի բոլոր թեստերն ու կարանտինային միջոցառումները երկիր մուտք գործող պատվաստված զբոսաշրջիկների համար։
Զբոսաշրջիկները, ովքեր պատվաստված չեն կամ պատվաստված չեն ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով, ժամանելուն պես ազատվում են կարանտինից: Նրանց համար նախատեսված պարտադիր պահանջներից մնում է COVID-19-ի թեստը մեկնելուց առաջ և ևս մեկ թեստ՝ ոչ ուշ, քան Անգլիայում գտնվելու երկրորդ օրը։




