
Կառավարությունը 2021 թվականի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա համեմատելով այդ ցուցանիշը նախորդ տարիների հետ։
«Որպեսզի պատկերը ճիշտ լինի, ուզում եմ ցուցանիշը համեմատել 2017 թվականի հետ. 2017 թվականին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, և 2017 թվականի նկատմամբ 140 տոկոսով մենք ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացած որևէ դիմում, այսինքն՝ ոչ մի դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի»:
Փաշինյանը հիշեցնել է, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը տնտեսվարողին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել:
«Հիմա գործնականում Հայաստանի Հանրապետությունում, չեմ չափազանցնի, 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա»,- հավելել է վարչապետը։




