ԿարևորՀասարակություն

«Դիմադրություն» շարժման ակտիվիստները շրջափակել են ԱԳՆ շենքը

«Դիմադրություն» շարժումը Երևանում վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Շարժման ակտիվիստները փակել են ՀՀ ԱԳՆ շենքի մուտքը։ Շենքի մոտ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ։

Նախօրեին շարժումը անհնազանդության ակցիա է անցկացրել Կառավարության 3-րդ շենքի առջև։ Հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ քննչական կոմիտեի՝ կան ձերբակալվածներ։

Ապրիլի 25-ից Հայաստանում անցկացվում են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են  խորհրդարանական «Հայաստան» և  «Պատիվ ունեն» դաշինքի կողմնակիցները: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Կարդացեք նաև

Back to top button