
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր նշվում է որակի ապահովման միջազգային օրը, որի շրջանակներում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ներկայացրել է ապրանքների որակի բարելավման իրենց ցուցանիշները: Ըստ միության նախագահի` այսօր Հայաստանում որակն ու գինը հեռացած են իրարից, քանի որ գործում են անհավասար մրցակցային դաշտում։ Նրա խոսքով` դաշտը կբարելավվի, եթե կառավարությունը մշակի հատուկ ռազմավարություն:
Մեր հանրապետությունում որակը դեռևս համակարգված չի բարելավվում և պետական ու ոչ պետական կառույցների ուշադրությունն էլ դեռևս սևեռված չէ հարցի վրա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Որակի ապահովման հարցում ամենամեծ խնդիրը, ըստ Մակարյանի, տնտեսության մեջ անհավասար մրցակցությունն է:
Հացի թանկացումը աղմկոտ էր և մեծ ուշադրություն գրավեց հանրության շրջանում, ավելորդ հարվածներից խուսափելու , որակի մեջ իրենց եկամուտների լրացուցիչ հնարավորությունները գտնելու և իրենց մրցունակությունը ապահովելու համար հացի գործարանները թերակշռելու, թերեփման և ավելի ցածրորակ հումքի օգտագործման ճանապարհով արդեն իսկ գցում են իրենց որակը:
Մակարյանի խոսքով` միայն ստանդարտներն ու մրցանակաբաշխությունները բավարար չեն: Սա գլոբալ խնդիր է և անհրաժեշտ է գլոբալ պայքար: Սննդի անվտանգության մրցակցային հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումներն էլ է Մակարյանը անարդյունավետ համարում և դրա վառ ապացույցը բերում է մեկ տարի առաջ տուգանված 20 պանրագործներին (տես այստեղ։
Մեր հանրապետությունում, ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի, որակյալ արտադրողների շահույթը քիչ է, քանի որ որակ և գին հասկացողությունն իրարից հեռացած են։ Պանրագործները խուսափեցին գնի բարձրացումից, էժանացրերցին գինը, սակայն դա չի նշանակում, որ նրանք տալիս են որակյալ արտադրանք, վստահեցնում է բանախոսը:
Հայաստանը, Մակարյանի ձևակերպմամբ, իր մրցունակությունը պետք է ստեղծի հավելյալ արժեքների միջոցով և մատնանշում ուղին` նոր որակով շուկաներում հանդես գալ: Հայաստանում իրականացվում են որակին նվիրված մրցանակաբաշխություններ, բայց միևնույնն է, որակը դրանից չի բարձրանում, ավելին՝ մեր սպառողը արտադրանքի որակը ճիշտ հասկանալու և արտադրանքի չափորոշիչները կարդալու կարիքն ունի:
Կառավարությունը որակի վերաբերյալ ռազմավարություն պետք է մշակի: Որակի ռազմավարությունը պետք է սկսվի հավասար մրցակցություն հաստատելու, սպառողին և արտադրողին կրթելու ճանապարհով, նշում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը և հավաստիացնում, որ հակառակ դեպքում մենք մեր ուզած որակը չենք ստանա: Մակարյանը վստահեցնում է, որ միշտ կլինեն որակը շրջանցողներ, անհավասար մրցակցությունից օգտվողներ։
Միության փորձագետ Գագիկ Սարգսյանի խոսքով` արտադրելը այսօր խնդիր չէ, որակյալ արտադրանք տալն է խնդիր: Որոշակի ակցիաների տեսքով կատարվում են մրցանակաբաշխություններ, սակայն շուկայում վերջին հինգ տարիներին նույն ապրանքն է արժանանում մրցանակի: Սա մտորելու տեղիք է տալիս, բարձրաձայնեց փորձագետն ու հավելեց, որ սա ապացուցում է, որ մրցակցային դաշտ գոյություն չունի։ «Իմ կարծիքով՝ այսօր ձեռնարկությունները բավարար մրցակցային դաշտ ձևավորելու համար պետք է իրենց արտադրանքի և’ սերտիֆիկացման, և’ որակի բարելավման մասին մտածեն»,- ասաց։
Արտադրանքը արտահանելու համար մեր սպառողները պետք է սովորեն համապատասխան շուկաների համար ինչ չափանիշներով պետք է ներկայանալ: Սակայն միաժամանակ վստահեցնում է, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնց արտադրանքը միջազգային շուկաներում արժանացել է մրցանակի։




