ԿարևորՍպորտ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, կապանցի մարզիկը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացվող միջազգային  մրցաշարին, որը բավական ուժեղ կազմ է հավաքել: Մեր մարզիկը ցույց է տվել 16,64 մ արդյունք և գրավել առաջին տեղը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ մրցումների ընթացքին հետևել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Մեր հավաքականն այժմ պատրաստվում է հունիսի 11–ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը: Հայտավորված են 18 երկրների հավաքականներ: Հայաստանից հանդես կգան 15 մարզիկ–մարզուհի:

Կարդացեք նաև

Back to top button