ԿարևորՀասարակություն

Միջազգային մրցույթ՝ «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում»

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF)  ներկայացուցչությունը և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հայաստանի Ալիանս ֆրանսեզի» («Alliance Française d’Arménie») և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիայի աջակցությամբ (Le média francophone de l’Arménie), կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։

Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում հանդիսատեսին պարզ և հանրամատչելի  ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

Մրցույթին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև 2020-2021 ուստարում իրենց թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած անձինք։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթին մասնակցելու համար թեկնածուները պետք է մինչև 2022 թվականի հունիսի 20-ն իրենց հայտերն ուղարկեն [email protected] էլ. հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։

Հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 93 38 33 36  հեռախոսահամարով։

Back to top button