
«Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր և շրջափակել շենքը:

Ապրիլի 25-ից Հայաստանում անցկացվում են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեն» դաշինքի կողմնակիցները: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:




