Միջազգային

Միակուսակցական Չինաստանում կարող է նոր կուսակցություն հիմնվի

Չինաստանի կուսակցական նախկին առաջնորդներից Բո Սիլայի կողմնակիցները մտադիր են ստեղծել նոր կուսակցություն։ «Չժի Սյան/Սահմանադրության գերակայություն» անունով կուսակցությունը պատրաստվում է լուծել Չինաստանում եկամուտների անհավասարության խնդիրը։

Կուսակցության հիմնադիրներից Վան Չժեն Բի Բի Սի- ին հայտնել է, որ կուսակցություն ստեղծելուն մղել է Սիլայի դատական գործընթացը։ Վան Չժենի խոսքով՝ Բո Սիլայը կլինի կուսակցության ցմահ պատվավոր նախագահը։

Սեպտեմբերին Բո Սիլայը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով կաշառակերության, կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Նրա համակիրները համարում են, որ Սիլայը քաղաքական հետապնդման զոհ է դարձել։

Կարդացեք նաև

Back to top button