ԿարևորՀասարակություն

Լոռու մարզում մեկնարկել է անդրսահմանային համագործակցության շրջանակում առաջնորդության ակադեմիական ծրագիրը

Այսօր Լոռու մարզում մեկնարկել է անդրսահմանային համագործակցության շրջանակում առաջնորդության ակադեմիական ծրագիրը։

Այս ծրագիրն ինտերակտիվ ուսուցման ծրագիր է բոլոր մակարդակների պետական իշխանությունների համար, որոնք ձգտում են զարգացնել և ընդլայնել առաջնորդության ռազմավարությունը և կարողությունները։

Այն նախատեսված է զարգացնելու անդրսահմանայկին համագործակցություն իրականցնող ղեկավարների առաջնորդական հմտությունները, օգնել նրանց հասկանալ միջսահմանային համագործակցության ընթացակարգերը, առաջարկել նրանց գործիքներ և տալ գիտելիքներ՝ անդրսահմանային համագործակցության խոչընդոտները քարտեզագրելու և շահագրգիռ կողմերին բացահայտելու համար։

Այսօր ծրագրի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Դասընթացը կազմակերպվում է 3 փուլով, 20 մասնակցի համար Հայաստանից և Վրաստանից։ Այն ներառելու է սահմանամերձ շրջանի երկու կողմերից ժամանած մասնակիցներ, որոնք միասին կմասնակցեն ուսումնական ծրագրին, կսկսեն կառուցել ոչ պաշտոնական անդրսահմանային ցանցեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ համագործակցության համար։

Կարդացեք նաև

Back to top button