Վերնատուն

Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ուժը» խորագրով․ «Վերնատուն»

«Թանգարանների միջազգային օրվան» ընդառաջ՝ թանգարանագետ, թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ–Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը խոսում է թանգարանային ոլորտի խնդիրներից, թանգարանների արդիականացման հնարավորություններից, ԻԿՕՄ– Հայաստանի գործունեությունից։

Հայկ Մկրտչյանն ասում է, որ քովիդի սահմանափակումները ստիպեցին թանգարաններին վերափոխվել, ավելի արագ գործել և կարծում է, որ թանգարաններին հաջողվեց դիմակայել սահմանափակումներով պայմանավորված մարտահրավերներին։ Ասում է՝ Հայաստանի համար լավ փորձ էր՝ մշակութային ժառանգությունը նոր տեխնոլոգիաների միջոցով ներկայացնելու և այցելուներին նոր թվային հարթակներում ներգրավելու։

Ըստ UNESCO-ի վիճակագրական տվյալների` շատ թանգարաններ կփակվեին, եթե սահմանափակումները երկարեին։ Թանգարանների միջազգային յուրաքանչյուր օր՝ 1992 թվականից սկսած ունի թեմա և միջոցառումները հիմնականում կապվում են տվյալ թեմայի հետ։

Այս տարի Թանգարանների միջազգային օրը կնշվի «Թանգարանների ուժը» խորագրի ներքո։ «Այս տարվա խորագիրն ընտրված է այն նպատակով, որ թանգարաններն ուժեղ գտնվեցին և դիմագրավեցին գլոբալ սահմանափակումների մարտահրավերներին և այնքան ուժեղ գտնվեցին, որ կարողացան իրենք իրենց նոր ձևով արտահայտել», – ասում է Հայկ Մկրտչյանը։

Back to top button