Միջազգային

Բրիտանական հետախուզությունը վերսկսում է համագործակցությունը Ռուսաստանի հետ

Բրիտանական MI-6 արտաքին հետախուզության ղեկավար Ջոն Սոուերսը երկրի խորհրդարանում կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի  Ռուսաստանի հետ զարգացնել համագործակցությունը հետախուզության ոլորտում, որոնք վերսկսվել են Լիտվինենկոյի գործի հետ կապված դադարից հետո:

Բրիտանական հետախուզության պետը նաև հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը համագործակցում են Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու հարցում:

Back to top button