
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ռեադմիսիայի համաձայնագիրը վիզաների դյուրացման գործընթացի փաստաթուղթ է, որով ՀՀ պարտավորվում է եվրոպական երկրներում անլեգալ պայմաններում ապրող մեր քաղաքացիներին առանց խոչընդոտների հետ ընդունել: Սա ոչ միան Հայաստանի պարտավորությունն է, այլ նաև անհրաժեշտության դեպքում մեր հանրապետությունը կստանա եվրոպական երկրների օժանդակությունը, այսօր նշեց Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության Թևան Պողոսյանը և ավելացրեց, որ այս համաձայնագրի շրջանակներում կձևավորվեն համապատասխան կառույցներ, որոնք էլ հատուկ ծառայություններ կմատուցեն ռեադմիսիայի պայմանագրով հետ վերադարձածներին։
Անօրինական միգրանտներին Հայաստանը ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակներևում պարտավորվում է առանց խոչընդոտների ընդունել, այլ ոչ թե ուղարկել երրորդ երկիր: Խուճապը հանրության շրջանում սկսվել է, երբ Արևելյան գործընկերության շրջանակներում վավերացվեց վիզաների դյուրացման և ռեադմիսիայի ընդհանուր համաձայնագիրը։ Սա թյուր կարծիք է ձևավորել մարդկանց մոտ, որ այս գործընթացից հետո հայերին հետ են վերադարձնելու, ասում է Թեւան Պողոսյանը։ Նրա խոսքով` համաձայնագիրը կարգավորելու և համակարգելու է դաշտը և ճանապարհ բացելու վիզաների ազատականացման գործընթացին: Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հանձնաժողովի անդամի` միգրացիոն գործակալությունը տարածքային կառավարման շրջանակներում փորձում է հետ վերադարձածներին ինտեգրելու ծրագրեր իրականացնել, սակայն պետական միջոցները չեն բավարարում։
Ֆրանսիայի, ԳԵրմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի հետ Հայաստանն ունի վերադարձածներին օժանդակելու պայմանագիր: Այնուամենայնիվ՝ Հայսատանը պետք է պատրաստ լինի ցանկացած ժամանակ ընդունել հետ վերադարձած մեր քաղաքացիներին, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը: Այս համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է ընդունել նաև երրորդ երկրի, օրինակ Սիրիայի մեր քաղքացիներին։




