Վերջին ժամանակներում կրթության ոլորտը ենթարկվեց տարատեսակ փորձությունների՝ համավարակ, պատերազմ, խաթարվեց կրթական պրոցեսը և մեր աշակերտների համար եղան բազմաթիվ խոչնդոտներ, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց հերթական անգամ բարձր արդյունքներ ցուցադրել։
Օլիմպիադաների անցկացումը խթանում է տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրության աճին, մեծ թվով աշակերտների ընդգրկմանը, և, բնականաբար, նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Օլիմպիական շարժմամբ հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն նաև գիտությամբ:
Ավարտվեցին 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաները։
Դպրություն հաղորդաշարի տաղավարում են օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներ Լիլիթ Ծատուրյանը, Նառա Ղազարյանը, Մանե Կուրղինյանը, Վարուժան Մանուչարյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը։