
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն առավոտյան աշխատել է գերբեռնված։ Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատել են 3 լրացուցիչ շարժակազմ։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Գնացքների միջև միջակայքը եղել 5 րոպե։ Այս պահին գծում աշխատում է 1 լրացուցիչ շարժակազմ և գնացքների միջև ինտերվալը 7 րոպե է»,-ասել է նա։




