Միջազգային

ԱՄՆ ոչ իրավունք, ոչ էլ ցանկություն ունի մասնակցելու Սիրիայի քաղաքացիական պատերազմին

Սիրիան ճգնաժամից կարող է դուրս գալ միայն բանակցությունների ճանապարհով՝ առանց ուժի գործադրման, Էր Ռիադում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Քերրիի խոսքով՝ ԱՄՆ-ը չունի ոչ իրավունք, ոչ էլ՝ ցանկություն՝ միջամտելու այդ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմին:

Ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ Քերին խոստովանել է, որ Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև «մարտավարական տարաձայնություններ» կան Սիրիայի հակամատության կարգավորման հարցի շուրջ: Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ դրանք սկզբունքային բնույթ չեն կրում:

Անդրադառնալով «Ժնև-2» կոնֆերանսին՝ Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հնարավոր է համարում իշխանության փոխանցման լիազոր մարմնի ստեղծումը միայն հակամարտության երկու կողմերի մասնակցության պարագայում:

Back to top button