
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Արցախում են Հայաստանի տասը հեռուսառադիոընկերությունների ղեկավարներ և ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները: Երեկ նրանց ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է այս բնագավառում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել սերտ համագործակցության անհրաժեշտությունը քաղաքական եւ հասարակական տեսանկյուններից՝ ավելացնելով, որ դա դրականորեն կազդի նաեւ Արցախում տեղեկատվական դաշտի զարգացման վրա:




