Հասարակություն

Սոցիալական ապահովություն եւ գիտական ենթակառուցվածք. ի՞նչ է պակասում երիտգիտնականին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի շրջանակներում այսօր մեկնարկեցին միանգամից երկու գիտաժողովներ։ Դրանցից մեկը նվիրված էր երիտասարդ գիտնականների առջեւ ծառացած խնդիրներին ու գիտական գործունեության արդիականացման հարցերին, իսկ երկրորդը՝ եւս երիտասարդ գիտնականների ուժերով կազմակերպված, նվիրված էր արաբական աշխարհում Հայաստանի դերակատարությանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդական գիտնականները 8-րդ գիտաժողովը սկսեցին ԳԱԱ 70-ամյակին նվիրված հիմնով։  Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարիտիրոսյանը ողջունելով երիտասարդ գիտնականներին` 70 -ամյակի  նվիրված  գիտաժողովը կազմակերպելու համար։ նշեց, որ նրանք պետք է շարունակեն գիտության ասպարեզում, մարդկային հարաբերություններում և ազգային խնդիրներին լուծման հարցերում այն ավանդույթները, որոնք գործում են Գիտությունների ազգային ակադեմիայում։

Նա ընդգծեց, որ վերջին տարիներին երիտասարդ գիտնականների կողմից կատարված գիտական հետազոտությունները արված են   բարձր մակարդակով  և ընդունված գիտական հանրության կողմից։ Հիմնական աշխատանքը կերկարացնի կատարած աշխատանքի կյանքը. սա էր ակադեմիկոսի խորհուրդը երիտասարդներին։ Վերջինս նաև  խորհուրդ տվեց երիտգիտնականներին լավ տիրապետել օտար լեզուներին միջազգային գիտաժողովներին և դրամաշնորհային ծագրերին մասնակցելու համար, քանի որ սրանց միջոցով կարելի է հոգալ գիտական մշակումների համար անհաժեշտ միջոցները:

Աղվերանում այսօր կանցկացվի երկօրյա գիտաժողով, որի շրջանակներում  կլինեն կլոր-սեղան քննարկումներ երիտգիտնականների առջև ծառացած  խնդիրների, ինչպես նաև  դրանց լուծման   հետ կապված որոշումների մասին:  ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը թվարկեց այսօր երիտգիտնականների առջև ծառացած գերագույն խնդիրները։ «Երկու գերագույն խնդիր կա։ Դա գիտնականի սոցիալական վիճակն է և երկրորդը  գիտական ինֆրակառուցվածքի  ոչ  միջազգային չափանիշներին համապատասխանությունը: Այսինքն՝ եթե ուզում ես փորձարարական գիտությամբ  զբեղվել և կատարել ժամանակին հարիր գիտական գործունեություն, ապա պետք է ունենաս  ժամանակակից ենթակառուցվածք, սարքեր, նյութեր: Առաջինը՝ դա սոցիալակն խնդիրն է, ցածր աշխատավարձը»։

Գիտաժողովների դերը երիտգիտանականների կյանքում մեծ է։ Այդ հանդիպումների շրջանում են ստեղծվում կապերն ու իրականացվում փորձի փոխանակումներ, նշեց խորհրդի նախագահն ու ընդգծեց , որ հենց այդ գիտաժողովներից մեկի արդյունքում  ղազախ գործընկերների հետ կապերի շնորհիվ  ռադիոֆիզիկայի, էլեկտրոնիկայի  և երկրաֆիզիկայի ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի երիտասարդ  գիտնականների կողմից մշակված ծրագիրն արժանացել է ղազախական կողմի հավանությանը, որի արդյունքում էլ  ծրագիրը շահել է  200 հազար ԱՄՆ դոլարի չափ գումար:

Պատմության ինստիտուտում  էլ այսօր անցկացվում էր կրկին երկօրյա եւ կրկին  երիտասարդական  գիտաժողով «Հայաստանն ու արաբական աշխարհը» խորագրով` նվիրված արաբագետ և հայագետ Արամ Տեր- Ղևոնդյանի ծննդյան 85-ամյակին։ Պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր -Ղևոնդյանը կարեւորում է այն հատկապես արաբական աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում՝ պարզելու համար Հայաստանի դերն արդի զարգացումներին։

Գիտաժողովի շրջանակներում կայացավ նաև «Մարաշի ՏԵր Ղևոնդ քահանայի հուշերը» գրքի շնորհանդեսը:  Հուշագրությունը նվիրված է Մարաշի մի գերդաստանի պատմությանը, ներկայացված  է Կիլիկիայի հայաթափումն  ու մարաշցիների սովորությունները։ 

Կարդացեք նաև

Back to top button