Միջազգային

Մոսկվան պաշտպանում է Լեպսին. ԱՄՆ խախտում է անմեղության կանխավարկածը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անընդունելի է համարում հիմնարար սկզբունքներից մեկի` անմեղության կանխավարկածի խախտումը, մեկնաբանելով երգիչ Գրիգորի Լեպսի հետ կապված իրավիճակը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի հրապարակել էր մի ցուցակ, որում տեղ գտած  անհատները և ընկերությունները կապեր ունեն «Եղբայրական շրջանակ» միջազգային հանցավոր կազմակերպության հետ:

Այդ ցուցակում է նաև Գրիգորի Լեպսի անունը, որը ԱՄՆ իշխանությունների տվյալներով դրամական միջոցներ է տեղափոխել հանցավոր խմբի ղեկավարների համար: «Հարցը, թե մեղավոր է Ռուսաստանի քաղաքացին, պետք է որոշվի  մեր երկրում, ռուսաստանյան դատաիրավական համակարգի շրջանակներում»,- հայտարարել է մարդու իրավունքների հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության լիազոր Կոնստանտին Դոլգովը:

Երգչին ավելի վաղ պաշտպանել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Լեպսին նա անվանել էր «ռուսաստանցիների սիրելի երգիչ» և հիշեցրել, որ 2012 թվականի ընտրություններում նա Պուտինի վստահված անձն էր: Խոստացել էր նաև, որ Մոսկվան կպաշտպանի նրա շահերը: Լեպսի անվան հայտնվելը մարդկանց  ցանկում, որոնք կապ ունեն հանցավոր խմբի հետ, նախօրերին երաժշտի պոդյուսերները անհեթեություն էին համարել:

Back to top button