
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ:




