
Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակած Գեորգի Մարգվելաշվիլին Բի Բի Սի- ին հայտնել է, որ պատրաստվում է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է հաշտեցման համար «Ճանապարհային քարտեզ» կազմել:
Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանագրի նախաստորագրումը, որը հաջորդ ամիս տեղի կունենա Վիլնյուսում, հազիվ թե նպաստի երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը:




