
Ուկրաինան Ռուսաստանին պարտք է 882 միլիոն դոլար՝ այս տարվա օգոստոսին սպառած գազի դիմաց: Կիևի՝ Եվրամիության հետ տնտեսական մերձեցման հեռանկարի ֆոնին ռուսական «Գազպրոմի» այսօրվա հայտարարությունը հետաքրքրական ենթատեքստ ունի:
Գազային հսկայի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Սիլլերն այսօր ընդգծել է, որ Ուկրաիանան պարտքը պետք է մարեր մինչև հոկտեմբերի 1-ը: Իր հերթին՝ Ռուսաստանի վարչապետն այսօր հայտարարել է, որ Մոսկվան առաջիկայում հնարավոր է անցնի Կիևի հետ գազային հարաբերություններում կանխավճարային համակարգի:
Հիշեցնենք՝ Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը էլ ավելի է սրվել վերջին մի քանի շաբաթների ընթացքում՝Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերութան գագաթաժողովից առաջ: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ուկրաինայցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո կոշտ գնահատականներ էր տվել Ասոցացման համաձայնագիր ստորագրել նախապատրաստվող Կիևին և ընդգծել, որ ռուսական կողմը ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակներում ալեւս չի պաստրաստվում զիջումների գնալ։




