
Ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Վահան Արծրունին և Նելլի Մանուկյանը կներկայանան համերգային ծրագրով։
«Ծիծաղելի է, բայց փաստ է իրավ…» խորագրով համերգին կհնչեն Վահան Արծրունու երգերը՝ գրված Կոմիտասի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև՝ գործիքային ստեղծագործություններ կիթառի և ֆլեյտայի համար։ Համերգի հատուկ հյուր` Մադաթ Ավանեսով:
Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։




