
Ապրիլի 8-ին Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ամերսֆորտ, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Լուկաս Բոլսիուսի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տեղական ինքնակառավարման և քաղաքների արյունավետ կառավարման ոլորտներում Հայաստանում նիդերլանդական փորձի ներդրման հնարավորությունները։
Ամերսֆորտ այցելության շրջանակում դեսպան Բալայանն այցելել է Royal Beverages (Նիդերլանդներ հայաստանյան ալկոհոլային արտադրանքի հիմնական ներկրող) ընկերության կենտրոնական գրասենյակ։ Տիգրան Բալայանը շրջայց է կատարել Royal Beverages-ի կենտրոնական պահեստում, ծանոթացել է Հայաստանից ներկրվող արտադարանքի տեսականու ընդլայնման ուղղությամբ ընկերության կողմից տարվոր հետևողական աշխատանքներին՝ վերահաստատելով դեսպանության կողմից տրամադրվող համակողմանի աջակցությունը։
Royal Beverages-ի հիմնադիր տնօրեն Արտակ Դանիելյանի և Եվգենիա Դավիդյանի հետ հանդիպմանը դեսպան Բալայանը քննարկել է Նիդերլանդներում հայկական արտադրության խմիչքների սպառման ցանցի ավելացման նպատակով իրականացվող քայլերը և դեսպանության հետ ակտիվ փոխգործակցությունը։




