
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է, որ պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով, ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ։




