ԿարևորՔաղաքական

Չեմ կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի․ Սերժ Սարգսյան

Խորհրդարանական ընդդիմությունը վերսկսում է պայքարը փողոցում։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական դադարից հետո այսօր նորից հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում՝ «Հանուն Արցախի, փրկենք Հայաստանը» խորագրով։

Հրապարակում է, ինչպես և նախապես հայտարարվել էր, հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչև հանրահավաքի սկսելը նա պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի։ Խոսելով վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ նախագահն ասել է, որ չի կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։  

Անդրադարձել է նաև քննադատությանը, թե իրենք չկարողացան 30 տարում լուծել Ղարաբաղի հարցը։ Սերժ Սարգսյանն ասել է․ «Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ լուծել նույնիսկ 30-40-50 տարում։ Ինչքան կարողացել ենք, այդ լուծումը մոտեցրել ենք։ Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ։ Եվ դրանից ելնելով՝ այո՛, մենք էլ ինչ- որ չափով պատրաստ էինք փոխզիջումների», — ասել է Սերժ Սարգսյանը։

Back to top button